Գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել է 28 ամյա Արթուրի դին. մանրամասներ

Արարատի մարզում այսօր՝ օգոստոսի 6-ին, վաղ առավոտյան սպանություն է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից այտնում են, որ ժամը 05:45-ին ահազանգ է ստացվել, որ տղամարդ է դանակահարվել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբն ու Այնթապ գյուղում «Varda» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել 28-ամյա Արթուր Սահակյանի դին:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 05:30-ին անհայտ անձը դանակահարել է Արթուր Սահակյանին եւ պատճառել մահ:

Նշանակվել է դատավժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: