Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվել է.նա փախել է սրահից

Երեւանի կենտրոնում գտնվող «Էրեբունի պլազա»–ի մոտ հավաքված  «Պրիվետ Ռոբ »բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվել է ներս մտնել շենք, ապա բարձրանալ 9–րդ հարկ, որտեղ ժամը 12։00–ին պետք է մեկնարկեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

«Մենք բոլորս Մարտի 1–ի զոհերից մեկն ենք, մենք պահանջում ենք բանտարկել Ռոբերտ Քոչարյանին, բանտկարել ցմահ։ Հեղափոխությունը Հայաստանում արդեն տեղի է ունեցել,  իշխանություններն իրականացնում են իրենց պարտականությունները։ Հայաստանում կան ազատ անկախ քաղաքացիներ, ովքեր ամեն վարկյան պատրաստեն արդարության վերականգնման պրոցեսին ունենալ մասնակցություն։ Մենք չենք պատրաստվում հանդուրժել անարդարություն։ Իրավական մարմիններն իրենց գործն են իրականացնում, քաղաքացիները՝ իրենց»,– հայտարարել են ակտիվիստները։

Ակտիվիստները հայտարարել են , որ իրենց նպատակն էր տապալել  ասուլիսը, իսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին պարկել է սրահի հատակին։

Ռոբերտ Քոչարյանի հրավիրված ասուլիսը տապալվել է և նա հեռացել է սրահից: